Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն արգելել է թռիչքային անձնակազմին լքել երկիրը
Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Թոմեր Բարը թռիչքային անձնակազմին արգելել է երկիրը լքել Իսրայելի վրա Իրանի հնարավոր մոտալուտ հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:
Երկրի պաշտպանության բանակում պարզաբանում են, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Իսրայելի զինվորականները նոր տվյալներ ունեն Իրանի պլանների վերաբերյալ։
Կարգադրությունը վերաբերում է բացառապես կադրային զինվորականներին և չի վերաբերում այն իսրայելցիներին, որոնք ռազմաօդային ուժերում ծառայում են զորակոչով:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար: