Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պարտավորեցնող է. Հենրիխ Դանիելյան

Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող, այլև պարտավորեցնող է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի Ժողովրդական հանրապետության, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և «Academy for International Business Officials» ակադեմիայի ներկայացուցիչներին AIBO ակադեմիայում ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորության համար:

Ակադեմիայում անցկացվող դասընթացների ավարտին մեզ տրվեցին ավարտական դիպլոմներ։

Հույս ենք հայտնում, որ ապագայում ևս նման ձևաչափերով մենք կարող ենք ներդնել մեր համատեղ ուժերը երկու երկրների միջև փոխըմբռնման և գործընկերության զարգացման համար»։

Տեսանյութեր

Լրահոս