Ռուկոլայի օգտակար հատկությունները
Կլինիկական հոգեբան, սննդաբան Աննա Իվաշկևիչը բացահայտել է ռուկոլայի օգտակար հատկությունները։
«Аргументы и Факты»-իի հետ զրույցում նա նշել է, որ ռուկոլան հարուստ բաղադրություն ունի. պարունակում է ֆոլաթթու, մագնեզիում, C և A վիտամիններ, բջջանյութ, ինչպես նաև երկաթ, կալցիում և ֆիտոքիմիկատներ։ Նա նաև ավելացրել է, որ ռուկոլան ցածր կալորիականություն ունի:
Իվաշկևիչը խորհուրդ է տվել շաքարախտով տառապող և սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց սննդակարգում ավելացնել ռուկոլա։
Բացի այդ, մասնագետը նշել է ռուկոլայի այնպիսի օգտակար հատկությունները, ինչպիսիք են տեսողության լավացումը, ուղեղի ֆունկցիայի բարելավումը, կալցիումի յուրացմանը նպաստելը, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդումը։