Ըստ մասնագետի՝ ընկույզն ու սերմերը ինտելեկտի համար լավագույն մթերքներից են՝ սպիտակուցների և հագեցած ճարպերի բարձր պարունակության շնորհիվ։ Ընկույզի մեջ հայտնաբերված վիտամին E-ն օգնում է հետաձգել տարիքային ճանաչողական անկումը:
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Այս եզրակացությանն են հանգել Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետները: Նրանք հետազոտություն են կատարել, և այն մասնակիցների մոտ, ովքեր մասնակցել են այդ հետազոտությանը և շատ կանաչեղեն են կերել, ւղեղի ծերացման նշանները դրսեւորվել են ավելի քիչ չափով: Հետազոտողների խոսքով՝ նրանք 11 տարով ավելի երիտասարդ են եղել նրանցից, ովքեր բանջարեղեն չեն գործածել:
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց:
Առողջ ապրելակերպը գեղեցկության ու լավ ինքնազգացողության գրավականն է ցանկացած տարիքում։ Միամտություն է ենթադրել, որ երիտասարդ տարիքում ձեզ ավելի քիչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են պետք, քան հասուն տարիքում։