
Միացյալ Նահագները մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Նա նշել է, որ հատկացված ռազմական փաթեթն Ուկրաինայի զինված ուժերի համար ներառում է 1,25 միլիարդ դոլարի միջոցառումների լրացուցիչ փաթեթ և Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակում՝ 1,22 միլիարդ դոլարի գնություն։
Միացյալ Նահագների օգնությունը ներառում է «ՀՕՊ, հրետանու և այլ կարևոր սպառազինությունների համակարգերի երկարաժամկետ մատակարարումներ»։
Ջո Բայդենն իր վարչակազմին հանձնարարել է շարունակել հնարավորինս արագ և շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, միաժամանակ Ուկրաինայից հեռացնելով հնացած ամերիկյան տեխնիկան, սպառազինությունն արագ մարտադաշտ հասցնել, միաժամանակ վերակառուցել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերական բազան՝ պաշարները արդիականացնելու և նոր զենքերով համալրելու համար։