
Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և փոխադարձ քայլեր է ակնկալում Դոնալդ Թրամփի վարչակազմից, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ դրա համար մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը։ Մեր նպատակն է վերսկսել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մաքուր էջից և վերականգնել ռազմավարական գործընկերությունը։ Մենք բաց ենք և պատրաստակամ և հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք ականատես կլինենք փոխադարձ քայլերի»,- ասել է Կոբախիձեն։