Աբխազիան մտադիր է այսուհետև ևս ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը։

Ըստ Գունբայի՝ Աբխազիան մտադիր է այսուհետև ևս ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ամրապնդման, կայունության պահպանման և փոխգործակցության բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները գալիք 2025 թվականի Ամանորի և Քրիստոսի Սուրբ Ծննդյան պայծառ տոնի կապակցությամբ: Մենք կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, որոնք հիմնված են դաշինքի և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա։ Բարձր ենք գնահատում Աբխազիայում ապրող էներգետիկ ճգնաժամի հաղթահարման և սոցիալ-տնտեսական զարգացման այլ խնդիրների լուծման գործում մշտապես ցուցաբերվող Ռուսաստանի աջակցությունը։ Աբխազիայի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում կայունության և համագործակցության պահպանման համար»,- ասված է Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատարի հեռագրում։

Գունբան նաև քաջ առողջություն և հետագա հաջողություններ է մաղթել Պուտինին, իսկ Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Տեսանյութեր

Լրահոս