
Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվեց պետությանը

2024 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել նշված հողամասի օտարման աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: