Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումների մասնակիցներից 2-ը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ խուլիգանության դեպքի վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։
2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք
«Ադրբեջանում կա հաստատված տևական վարչական պրակտիկա․ այնտեղ գտնվող հայերը ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ընդ որում, դրանց ինտենսիվությունն ու մեթոդները դինամիկ են»,- 168․am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի խոշտանգման միջադեպին անդրադառնալով՝ այսպես արձագանքեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը
Առավոտյան մի քանի քաղաքներում 110 մմ տեղումներ են գրանցվել։
Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի
Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։
Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա:
Անդրադառնալով երկրի տնտեսական մյուս ցուցանիշներին՝ նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքն աճել է 9.2 տոկոսով:
Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։ Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրանց տանք՝ անհնար է. ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք կորցրել են ամեն ինչ։
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հրավերով մասնակցելու է «G7»-ի (Մեծ յոթնյակ) առաջնորդների գագաթնաժողովին:
Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին:
Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Արևմուտքում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է, որն անպատիժ չի մնա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից վերադարձել էր Հայաստան…
НТВ-ի լրագրող Ալեքսեյ Իվլիևը, օպերատոր Վալերի Կոժինը և նրանց ուղեկցող սպան Գոլմովսկի ավանում վիրավորվել էին հունիսի 13-ին։
Այս կինը, ով նախարար նշանակվելուց առաջ հոխորտում էր, որ իր իրավաբան լինելը բացառապես օգնելու է գրագետ աշխատանքին, նշանակման օրվանից ի վեր պարբերաբար աչքի է ընկնում անցողիկ համընդհանուր (գլոբալ) ամնեզիայով:
Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:
«Կարծում ենք, որ եկել է Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի շուրջ լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում` հեռանկարում պետք է գործը տանել այն ուղղությամբ, որ եվրասիական տարածաշրջանում աստիճանաբար դադարեցվի արտաքին տերությունների ռազմական ներկայությունը», – ասել է նա։
Al Mayadeen պարբերականը հաղորդում է, որ գնդակոծության տակ են հայտնվել Ավիվիմ, Կիրյաթ Շմոնա և Մետուլա բնակավայրերը, որտեղ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Դրանց շրջակայքի մի շարք վայրերում հրդեհների օջախներ են նկատվել։
Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք:
45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորեց վրացական «Դիլա» ակումբը և դուրս բերեց թիմին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։
Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանում Լոռիում և Տավուշում մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չի ճեղք ստեղծել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրհեղեղից տուժած քաղաքացիների առաջցության ծրագրերի ներդրմանը։
Պատգամավորների աշխատանքի կասեցումը կտևի 2-ից մինչև 15 օր։