ԱԳՆ-ի մոտ բախումների մասնակիցներից 2-ը կալանավորվել են. ՔԿ

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած բախումների մասնակիցներից 2-ը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ խուլիգանության դեպքի վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Ըստ ՔԿ-ի` մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած ակցիայի ժամանակ մի խումբ անձինք, այդ թվում` Վայոց Ձորի 27 և 20-ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ անտեսել են ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, հայհոյել, շիշ և տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս