Էրդողանը հատուկ հրավերով կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հրավերով մասնակցելու է «G7»-ի (Մեծ յոթնյակ) առաջնորդների գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում է դիմել աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին՝ օրակարգ բերելով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:

«Մեծ յոթնյակի» օրակարգում է լինելու նաև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խոսվելու է հիմնականում հակամարտության հետևանքով առաջացած համաշխարհային և էներգետիկայի ու սննդի ոլորտներում ի հայտ եկած խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս