Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:

«Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:

Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:

Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:

Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930