Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել գնդակոծության ժամանակ НТВ-ի օպերատորի զոհվելուց հետո

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքի գնդակոծության ժամանակ НТВ-ի օպերատոր Վալերի Կոժինի զոհվելուց հետո։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։

Գործը հարուցվել է սպանության և լրագրողների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով։

Ըստ քննչական կոմիտեի՝ Վալերի Կոժինը և լրագրող Ալեքսեյ Իվլիևը ռեպորտաժ էին նկարահանում, երբ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։

НТВ-ի լրագրող Ալեքսեյ Իվլիևը, օպերատոր Վալերի Կոժինը և նրանց ուղեկցող սպան Գոլմովսկի ավանում վիրավորվել էին հունիսի 13-ին։ Նրանց հետ միասին, ըստ հրապարակման, հարվածի տակ են հայտնվել ռուսաստանցի զինվորները, որոնց դիրքերում նկարահանվում էր ռեպորտաժը։ Բոլորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն Վալերի Կոժինի կյանքը փրկել չի հաջողվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930