Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը, անգրագետ ես և միտումնավոր տառապում ես կարճամտությամբ. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Առողջապահության վայ-իրավաբան նախարար Ավանեսյան Անահիտը հայտարարել է. «Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը»։
Այս կինը, ով նախարար նշանակվելուց առաջ հոխորտում էր, որ իր իրավաբան լինելը բացառապես օգնելու է գրագետ աշխատանքին, նշանակման օրվանից ի վեր պարբերաբար աչքի է ընկնում անցողիկ համընդհանուր (գլոբալ) ամնեզիայով:
Նրա այս հայտարարությունը ևս ամնեզիայի սրացման հետևանք է։
Հիշողության թարմացում՝ տիկնոջ համար
ՀՀ առողջապահության նախարարի՝ 20.04.2012 թվականի «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» N 09-Ն հրամանի 3-րդ կետի համաձայն՝ «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանների ակնհայտ ապօրինի և ոչ համաչափ գործողությունների հետևանքով պայթել է 32 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ։
Տարբեր աստիճանի վիրավորում է ստացել շուրջ չորս տասնյակ քաղաքացի։
Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը, որ դու անգրագետ ես և/կամ վտանգավորության աստիճանի միտումնավոր տառապում ես կարճամտությամբ»: