Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են լայնածավալ քննչական գործողությունները՝ 2024թ․ փետրվարին Երևան քաղաքում կատարված ահաբեկչության դեպքերի լիարժեք բացահայտման ուղղությամբ։
Ռուսաստանն ու Ուկրաինան մտերիմ ժողովուրդներ էին, բայց հիմա նրանք թշնամիներ են դարձել, և դա տեղի է ունեցել Մոսկվայի մեղքով, Kyodo-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։
«Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ջախջախվել են հակառակորդի անձնակազմն ու զինտեխնիկան 117 շրջաններում:
Չեմ հիշում՝ ո՞ր երկրի ղեկավարն է ասել, որ ընտրություն պետք է աներ՝ կա՛մ ինքը հարստանար, ու ժողովուրդն աղքատ ապրեր, կա՛մ պետք է այնպես լիներ, որ ամբողջ ժողովուրդը լավ ապրեր։ Նա ընտրել է վերջին տարբերակը, որ սեփական ժողովուրդը պետք է լավ ապրի, երկիրը բարգավաճի, որ ինքն էլ լավ ապրի։ Մեր ապագա ղեկավարության հոգեբանությունն այսպիսին պետք է լինի։
«Շատ կարևոր լուր…». «Գոյ»-ի դերասանները ժամանակավորապես դադարեցնում են նստացույցը. երեկոյան ԿԳՄՍ-ում տեղի կունենա հանդիպում
Նշվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով:
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր՝ այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը»,-հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։
Իսրայելը հայտարարել է, որ Խան Յունիսից զորքերի հեռացումը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։
Լիտվա մեկնող զինծառայողները պետք է պայմաններ նախապատրաստեն հետագայում գերմանացի զինվորներին Լիտվա տեղափոխելու համար։
Արցախցի երիտասարդները դեռ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը տարբեր գաղափարներ են քննարկել, առաջարկներ արել, որոնք աստիճանաբար դառնում են իրականություն:
«Թշնամին ո՞վ է, ընդամենը 120 տարեկան է, բայց այսօր Հայաստանին ու հային փորձում է վախեցնել, որովհետև մեր երկրի ղեկին հզոր առաջնորդ չի նստած։ Նման բան չի եղել, սա այս դավաճանություններից հետո է եղել, բայց ոչինչ, այս արհավիրքն էլ կանցնի։ Թուրքն ո՞վ է, որ մեզ վախեցնի»,- շեշտեց Ա. Հովսեփյանը։
Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ զորավարժությունների սցենարը անընդհատ նորացվում է՝ արագ և արդյունավետ կերպով պատասխանելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներին
Առանց արևմտյան օգնության Ուկրաինան պարտություն կկրի պատերազմում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի օգտին հանգանակություններ կազմակերպող մի շարք արևմտյան մշակութային գործիչների, գիտնականների և գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։
«Մենք անելանելի դրության մեջ ենք` այն առումով, որ պետք է փոխել Փաշինյանին. երկիրը պետք է պատրաստ լինի՝ եթե իր վրա հարձակվեն, պաշտպանվի: Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, չկա,- «Միասին» այլընտրանքային շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ օրակարգային հարցերի մասին իր դիտարկումներում այս մասին նշեց շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ ռուսների հասցեին, չափազանցված պատկերացումներ Եվրոպայի մասին, մինչդեռ պետք է լավ լինել և՛ նրանց, և՛ նրանց հետ, այնուամենայնիվ, լավ հիշելով, որ ՌԴ-ն դաշնակից է»:
Էն իրավապաշտպանները, որ գոռում-գոչում, մերժում էին Սերժին, հիմա ինչի՞ չեն մերժում Նիկոլին. Արամ Սարգսյան
Խախտվել է ջրամբարի պատնեշի ամբողջականությունն Օրսկի Լեսոտորգովի ավանի մոտակայքում:
Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։