Ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկրորդն է Թաիլանդի աշխարհի գավաթում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին փուլում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա բարձրացրեց 172 կգ: Հրում վարժությանը նա չմասնակցեց:
Ընտրանու մյուս անդամը` Գարիկ Կարապետյանը, պոկեց 180 և 185 կգ, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 212, 216 կգ: Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է աշխարհի գավաթում:
Հայաստանի հավաքականից ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: