Բաժիններ՝

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Sea Shield 24 («Ծովային վահան 24») ռազմածովային զորավարժությունները։

Նշվում է, որ ըստ Ռումինիայի ռադիոյի, բացի ընդունող երկրից զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրներ և գործընկերներ Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Մոլդովան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Ֆրանսիան։

Ռումինիայի ռազմածովային ուժերի զորավարժություններում ներգրավված են ավելի քան 2200 զինվորական և 135 միավոր մարտական տեխնիկա՝ 27 ծովային և գետային նավ, 17 ինքնաթիռ և 91 ավտոմեքենա և նավարկության միջոցներ։ Զորավարժությունները կավարտվեն ապրիլի 21-ին։

«Sea Shield 24-ը Ռումինիայի Ռազմածովային նավատորմի գլխավորած ամենաընդգրկուն զորավարժություններն են այս տարի, դրանք նպաստում են Ռումինիայի նախաձեռնությունների և շահերի խթանմանը տարածաշրջանային և միջազգային առումով, ինչպես նաև մասնակից երկրների ուժերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը», – ընդգծել է երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Sea Shield բազմազգ զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 2015 թվականին։ Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ զորավարժությունների սցենարը անընդհատ նորացվում է՝ արագ և արդյունավետ կերպով պատասխանելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930