Լսի, այ թուրք, մորուք ես պահել, գիտես տղա՞ ես… ուշքի եկեք, վաղը ուշ է լինելու. Զոհրաբ Բեկ-Գասպարենց
Ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենցը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մտավորականների, արվեստագետների՝ Արցախի կորստի և Հայաստանի գոյության վտանգված լինելու պայմաններում քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու խնդրին ու պատճառաբանություններին:
«Իմ մանկության տարիներին մի ֆիլմ կար՝ «Նվագախմբի տղաները», և այդտեղ մի նախադասություն կա՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով»: Բայց իրականում այդ ֆիլմի վերջում այդ մուզիկանտները նվագում էին էն պոլիտիկայի երաժշտությունը, ինչը պետք է քարոզվեր:
Ես հիմա ուզում եմ դիմեմ այն հայերին, ովքեր 2018 թվականին սխալվել են, ընդունում են այդ սխալը, հասկանում են, որ այս թրքամետ քաղաքականությունն այսօր մտնում է մեր երկիր: Սա էնքան պրիմիտիվ, տգետ, կլյաուզնիկ թղթակիցների հավաքածու է, որ իրենց դա ձեռք է տալիս: Ձեռք տալ, թե ձեռ տալ, էդ բառն էլ չեմ սիրում, նախադասության մեջ այդ ձևակերպումն ինձ երբեք դուր չի եկել, որովհետև իրա մեջ մանիպուլյացիա կա, ոնց որ էսօրվա իշխանության մեջ: Խնդրում եմ ձեզ, մենք բոլորս սխալվում ենք:
Բոլորս կյանքում էնքան ենք սխալվել և մեղա ենք եկել, և մենք մեր սխալն ընդունել ենք: Ընդունում եմ բոլոր այն մարդկանց, որ ընդունել են՝ 2018-ին մի հատ չասեմ ինչի տղա գալիս է իշխանության, որ պետք է մի բան փոխի… Սա թրքամետ քաղաքականություն է, ուշքի եկեք, վաղը ուշ է լինելու, խնդրում եմ ձեզ… Վերջին գիրքս կարդացած «Պույ-պույ մկնիկն» է եղել, դրանից հետո բան չեմ կարդացել, մի մտեք էդ կոկոսի մեջ: Մուկ մի էղեք ու մի մտեք էս կոկոսի մեջ, որովհետև դուրս գալը շատ դժվար է լինելու: Լսո՞ւմ եք ինչ է ասում էդ… թե մնացորդն է հայրենիքի…
Վայ ես քո… Խնդրում եմ, խելքի եկեք: Ես Հայաստանում եմ էսօր, վաղը, մյուս օրը, հանկարծ չասեք Ամերիկայից ձենը տաք տեղից է գալիս, ժեխի հոտ կառնեմ: Չնայած ժեխը հոտ չունի: Վաղը ուշ է լինելու: Էս հայրենիքը մեզ երկնքից է տրվել, հասկացեք: Սովետական Միությունը, երբ փլուզվեց, մեզ հայրենիք տրվեց, ու մենք էս հայրենիքն իրավունք չունենք կորցնելու:
Ճիշտ է՝ ոմանք ուզում են, որ մենք կորցնենք, բայց էկեք ազգային մտածեք, որ գերագույն խորհրդում կնոջ կուսության-չկուսության հարց չդրվի: Էնքան պրոբլեմ կա էսօր Հայաստանում, բայց էսօր հարց են լուծում՝ կինը կո՞ւյս է, թե՞ ոչ: Իսկ հիմա ավելի ուղիղ՝ լսի՛, այ թուրք, մորուք ես պահել, գիտես տղա՞ ես, այ չմո: Դու մորուքին արժանի չես, լակոտ»,- ասել է Բեկ-Գասպարենցը: