Բոլոր դեպքերով երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Թուրքիայում մեկնարկել է տեղական «Roketsan» ընկերության կողմից արտադրված «Tayfun», «Sungur», «TRG(L)-230», «KaraОk» հրթիռային համակարգերի սերիական արտադրությունը։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Թուրքիայի ռազմարդյունաբերության խորհրդում։
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը համաձայնության է հասել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը:
168․am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրություններից անմիջապես հետո կատարած Ալիևի այս այցը, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ բնականաբար սա պատահական կազմակերպված այց չէ, ու օրը ևս այս նոր ձեռքբերմանը ծանոթանալու համար պատահական չէ ընտրված։
Վերջերս Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծ, որի ընդունվելու դեպքում սեպտեմբերի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա մինչև 300 դրամ։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ինձ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը պլանավորում է նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով. Քաղաքացիներին ասելու են՝ կո՞ղմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Սահմանադրությանն ասեք՝ ԱՅՈ, եթե ԴԵՄ եք, ուրեմն՝ կողմ եք լինելու պատերազմին»։
Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին, Bloomberg -ը գրում է, որ Սպիտակ տունը քննարկում է հակաիրանական պատժամիջոցների խստացման հարցը, մինևնույն ժամանակ գիտակցելով, որ ցանկացած սխալ քայլ կարող է ապակայունացնել նավթի համաշխարհային շուկան։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կանոնավոր գաղտնի շփումները ընդհանուր երանգ են տվել ռուս-ադրբեջանական հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական և արդյունաբերական համագործակցությանը։
Նորվեգիան մտադիր է Ուկրաինային փոխանցել տաս հատ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը։
«Սա նորություն չէ։ Հիմա այստեղ հարցն այն է, որ ցանկացած հարթակում՝ լինի գիտական, քարոզչական, քաղաքական, թե աշխարհաքաղաքական, հետամուտ պիտի լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի տեղի չունենա դրա ժխտողականությունը։ Եթե հանկարծ տեղի ունենա ժխտողականություն, ապա կտեսնենք հանցագործության նոր դրսևորումներ ոչ միայն մեր, այլև աշխարհի մյուս ժողովուրդների դեմ։
Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերին նախարարությունից։
ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը:
Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել, որով խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները։ Այս մասին նշված է երկրի ՆԳՆ-ի կայքէջում։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում հարցին՝ քննակվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարվածի հնարավորություն, նա բացասական պատասխան է տվել։
Ռուսաստանը վերազինվում է ավելի արագ, քան սպասվում էր և կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա երեք-հինգ տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է դանիական «Jyllands-Posten» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում քննարկվում է տրանսպորտի գնի թանկացման հարցը` ՈՒՂԻՂ
Ադրբեջանը հույս ունի, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. այս մասին գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ՝ դրանք անվանելով «չափից դուրս»: ԱՄՆ նախագահին մեջբերել է«Euronews»-ը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF հրատարակության լրագրող Սեբաստիան Էհմի հետ զրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, բավականին հետաքրքիր և ստեղծված իրավիճակին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում: