Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիային խոստացված 1 մլրդ եվրոյից 400 մլն եվրո օգնություն հատկացնելու մասին։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը բախվել է բարձր լարման էլեկտրահաղորդման լարերին. բախման հետևանքով զոհվել են իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության օպերատորը և երկու օդաչուները։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:
Չարորակ նորագոյացության դեպքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում անվճար, և կանխարգելման համար ի՞նչ հետազոտություններ են արվում պետության կողմից. ներկայացնում է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը:
Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։
Պետական կառավարման համակարգի արհեստավարժության բացակայությունը և վարչարարության անկարողությունն այս իշխանությունները փոխարինում են չինովնիկական շուստրիությամբ: Արդյունքում՝ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների և, ցավոք սրտի, ընդունված օրենքների պակաս չի զգացվում:
«Ավելի ճիշտ է՝ ժողովրդին լցնեն մի թոնիր, ասեն՝ խեղդվեցեք: Տված թոշակներն ի՞նչ է, որ ի՞նչ թանկացնեն»,- 168.am-ի հետ զրույցում քաղաքացիները հենց այսպես՝ բացասաբար են արձագանքում տրանսպորտի թանկացման մասին քաղաքապետարանի նախագծին:
Կիևն ու Մոսկվան շարունակում են մերժել խաղաղ բանակցություններին ուղղված միջնորդական ջանքերը․Հունգարիայի արտգործնախարար
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Ալեքսանդր Սիրսկուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։
Արդեն մեկ շաբաթ է անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։ Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։ Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Իմ մանկության տարիներին մի ֆիլմ կար՝ «Նվագախմբի տղաները», և այդտեղ մի նախադասություն կա՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով»: Բայց իրականում այդ ֆիլմի վերջում այդ մուզիկանտները նվագում էին էն պոլիտիկայի երաժշտությունը, ինչը պետք է քարոզվեր:
Գագիկ Գինոսյանն այն մարդն էր, ով պետք է Ազգային պանթեոնում հուղարկավորվեր. դա հաստատ. Վովա Վարդանով
Միայն մեր վրա չի ֆիքսվել ԿԳՄՍՆ-ն, Գինոսյան Գագիկենց էլ էին դատի տվել, նրանք էլ փաստաբան վարձեցին, և իմ իմանալով՝ դատարան էին մտել»,- նշեց Արթուր Շահնազարյանը՝ հավելելով, որ այլ ասելիք չունի։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձեռբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղեափոխվել ընկերության տնօրենն ու գլխավոր հաշվապահը:
Գագիկ Գինոսյանը Հայրենիքի հոգսերով ապրող մարդ էր. սա մեծ կորուստ է. Գառնիկ Դանիելյան
Իրականում Փաշինյանի հերոսը ոչ զինվորն է, ոչ էլ հարկ վճարողը, որն իր տանը, հնարավոր է, զինվոր ունի կամ ապագա զինվոր:
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզեցինք, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։ Նշենք, որ նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։
Շատ երիտասարդ հեռացավ Գագիկ Գինոսյանը. անհասկանալի տխուր է. ես հաստատ գիտեմ՝ ինքը կա. Դավիթ Հակոբյան
Վերջին անգամ Գագիկ Գինոսյանին տեսել եմ հինգշաբթի օրը՝ ՀՀԿ-ում. եկել էր՝ Նժդեհի գրքերը տաներ. Էդուարդ Շարմազանով
Քաշը մարդու առողջության կարևոր ցուցանիշն է, ուստի առանց որևէ ակնհայտ պատճառի այն կորցնելը կարող է տագնապալի ախտանիշ լինել։ Gazeta.Ru-ին SM-Clinic-ի էնդոկրինոլոգ Յուլիա Վերեյնան պատմել է, թե ինչ պաթոլոգիական վիճակների և հիվանդությունների մասին կարող է վկայել արագ քաշի կորուստը։
Ընթացիկ տարվա մարտի ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։