Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին հաճախ տանջող փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։
Աշխարհում հացի ամենացածր գնով Վրաստանը 95 երկրների մեջ 20-րդն է, նշված է միջազգային հեղինակավոր NUMBEO վերլուծական տեղեկատվական ցանցում:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ն փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր:
Երբ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ 168.am-ը գրել է, որ Ժողովից երկու օր առաջ դատավորները ծանուցում են ստացել, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի մեծ դահլիճում, դատավորները չըմբոստացան, համենայն դեպս որևէ մեկը հրապարակայնորեն չփորձեց ընդդիմանալ, ասել, որ առնվազն կոռեկտ չէ, որ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության աշխատաժողովը տեղի ունենա Գործադիրի շենքում: Հատկապես որ, Ժողովն ինտրիգային էր, շարքային չէր. ընտրվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու:
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրը նշանավորվեց շարքային երևանցու գրպանին հասցված հերթական հարվածով՝ հասարակական տրանսպորտի հանկարծակի ու անհիմն կտրուկ թանկացումով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով գնումների սիրահար Երևանի քաղաքապետարանն օրերս այդ ընթացակարգով հերթական գնումն է կատարել: Հունվարի 29-ին կնքված գնման պայմանագրով քաղաքապետարանը 20 միլիոն դրամով համայնքապատկան «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքներ: Պայմանագրի կատարման ժամկետը մինչև տարեվերջ է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անկախ հանձնաժողով է նշանակել՝ գնահատելու Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը, որը գլխավորելու է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Բյուսելում տեղի է ունեցել Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Հանդիպման օրակարգում է եղել նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հարցը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ում է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ կառավարություն փոխելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության ղեկավարի տնտեսական ծրագիրը չի իրականացվում։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Ինֆլյացիայի (գնաճի) հարցում հետազոտություններ իրականացնող թուրքական «ENAG» ընկերությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին գրանցված գնաճի վերաբերյալ:
Ադրբեջանը հանել է Արցախի Վանքասարի խաչը, իսկ վանքն աղվանական է ներկայացրել։
Արցախի դրոշն արգելվել է նաև Եռաբլուրում` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհված արցախցի զինծառայողների հուղարկավորության ժամանակ։
Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից bpn.ge լրատվականին հայտնել են, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե, սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Օրերս Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել էր՝ մեծ պարտքերով 1 հեռուստաընկերություն է մնացել՝ «Ֆրի Նյուզը», ապա «գուժել».
Տոկիոյում ձյան առատ տեղումների պատճառով 40 մարդ շտապ հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը, որը նաև ղեկավարում է շտապօգնության ծառայությունը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․
«Ասել էի, չէ՞, Փաշինյանը Նոյը չէ. չունի թիմի ընկալում, նա բոլորին փուռն է տալու»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է հակազդելու ընդդիմությունը, արձագանքեց։
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի էական հայտարարությանը ավելացնեմ։
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովն ասել է, որ սովորական կաղամբը կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել բջիջների ծերացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող C, E վիտամինների և բետա-կարոտինի, որոնք բնական հակաօքսիդանտներ են։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ սենատորների բանաձևը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ։
Սահմանադրագետները նշում են , որ ՀՀ նոր սահմանադրության համար «Փաշինյան-Ալիեվ հիմնադիր հայրերին» (միայն այդ երկուսն են նոր սահմանադրության դիսկուրսի քաղաքական շահառուները) անհրաժեշտ է, որ դրան կողմ քվեարկի առնվազն մոտ 650 հազար մարդ, հիմք ընդունելով 2021 -ի համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թիվը, որը կազմում է 2 միլիոն 595 հազար։