Վահե Ղազարյանը նշել է, որ վարժանքը, որը համախմբել է յոթ երկրների երեք հարյուրից ավելի փրկարարների, կարևորագույն միջոցառում է Հայաստանի տարերային և մարդածին աղետների դեմ պայքարում կարողությունների զարգացման համար։
«Եթե առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, ռուսական կողմը մարտավարությունը կփոխի։ Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն կա հակվածություն պահպանել ներկայություն Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։
264 բուժառուից 94-ի վիճակը ծանր է, 12-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս պահին նրանք ստանում են համապատասխան բուժօգնություն
ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ: Այս մասին փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:
Տեխնոլոգիաները, որոնք ստեղծվում են մեր ոլորտում, կարող են օգտագործվել ռազմաարդյունաբերության տարբեր ոլորտներում:
«2020թ. նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթակա չեն)։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը 36 հարվածային կամիկաձե անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս մասին Միությունը հայտարարություն է տարածել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
«Հիմա որոշ մասնագետներ ասում են՝ եկեք ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցենք, որ մյուս ատոմակայանի արտադրանքը վաճառենք։ Այս մարդիկ չեն հասկանում՝ ովքեր են մեր հարևանները, ու ինչ կարող է լինել։ Ավելին՝ ատոմակայան կառուցելը մեկ օրվա գործ չէ, ամենաքիչը 10 տարի է պահանջվում։ Արդյո՞ք այդ մարդիկ պատկերացնում են, թե 10 տարի հետո մեր շրջակայքում՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, ինչ էներգետիկ մթնոլորտ է լինելու։ Ամեն ինչ չեն հաշվարկել, որովհետև մասնագետ չեն»,- եզրափակեց Էդվարդ Արզումանյանը։
Բացի այդ, Ս.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ իր ընկեր Ս.Ղ.-ն աշխատում է՝ որպես գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ ու սպասարկում նաև Փարաքար համայնքը, 2014 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ նրան աշխատանքի է ընդունել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:
Զախարովան՝ Ադրբեջանում հայ գերիների մասին
Եվ այսպես, ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Թաիլանդի քաղաքացիների շրջանում՝ 18 զոհ։
Ըստ ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելուց հետո իրավապահները տեսել են, որ մեքենան արդեն հյուպատոսարանի շենքի նախասրահում է, նրանք փորձել են խոսել կասկածյալի հետ, այնուհետև ոստիկանների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։
Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը կադապտացվի նոր իրավիճակին․ Զախարովա
Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել ինչ-որ մեկի թելադրանքով. ուզում է գոյություն ունենալ հավասար պայմաններում օբյեկտիվորեն ձևավորվող բազմաբևեռ ճարտարապետության շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«Մեծ վերադարձ» ծրագիրը դեպի «ազատագրված» (չակերտները 168.am-ի)տարածքներ ադրբեջանական պետության գլխավոր առաջնահերթություններից է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է երկխոսություն վարել երկրների միջև»․ այս մասին գրված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան «X» սոցիալական ցանցի էջում։
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Պատմական պայմաններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ: Ըստ ԱՊԱ գործակալության, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ անհետաձգելի բուժման նպատակով։
Նախաքննության մարմինը գործը դատարան ուղարկելու պահին բավարար կերպով չի հիմնավորել Արմեն Աշոտյանի առնչակցությունը փողերի լվացման հանցակազմին. փաստաբաններ
Իր հերթին, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն ճեպազրույցում հայտնել է, որ «Գազայում շաբաթ օրվանից 4 դպրոց է վնասվել»։ Ավելի քան 187 500 մարդ լքել է տները։