Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ. Ալիև

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ: Ըստ ԱՊԱ  գործակալության, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ադրբեջանը նաև հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է կազմակերպության անդամ բոլոր երկրների համար։

Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք ճանապարհով բեռնափոխադրումների աճող պահանջարկը, մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի:

Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։

Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից։ 1992 թվականի նոյեմբերի 28-ին ԷԿՕ-ին միացան 7 երկրներ։ Ներկայումս կազմակերպության մեջ մտնում են 10 երկրներ՝ Ադրբեջան, Աֆղանստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031