«Ադրբեջանը 3 տարվա մեջ 100.000 փախստական կվերադարձնի». Բայրամով
«Մեծ վերադարձ» ծրագիրը դեպի «ազատագրված» (չակերտները 168.am-ի)տարածքներ ադրբեջանական պետության գլխավոր առաջնահերթություններից է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ առաջիկա երեք տարում նախատեսվում է ապահովել մոտ 100․000 նախկին ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր։
Բայրամովի խոսքով՝ բնակչության վերադարձը և կարևոր նախագծերի իրականացումը խթան կդառնան տարածաշրջանի զարգացման համար։



