Բաժիններ՝

Մեքենան մխրճվել է Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի հյուպատոսության շենք․ վարորդը սպանվել է

Սան Ֆրանցիսկոյում ոստիկանությունը կրակել և սպանել է տղամարդուն, որը մեքենայով մխրճվել է Չինաստանի հյուպատոսության շենքի մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կադրերում երևում է դեսպանատան նախասրահում գտնվող կապույտ Honda մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տասնյակ մարդիկ, որոնք փախչում են շենքից փախչող մարդիկ

Հյուպատոսությունը դատապարտել է միջադեպը՝ հավելելով, որ դա «լուրջ սպառնալիք» էր ներկայացնում ինչպես աշխատակիցների, այնպես էլ տեղում գտնվող այլ մարդկանց համար։ Հյուպատոսությունը նաև ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ապահովել, որ միջադեպով զբաղվեն՝ ինչպես հարկն է։

Ըստ ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելուց հետո իրավապահները տեսել են, որ մեքենան արդեն հյուպատոսարանի շենքի նախասրահում է, նրանք փորձել են խոսել կասկածյալի հետ, այնուհետև ոստիկանների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։ Հիվանդանոցում արձանագրվել է կասկածյալի մահը։ Նրա ինքնությունը չի բացահայտվում։

Միջադեպից հետո հյուպատոսարանը ժամանակավորապես մասամբ փակվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս