Բաժիններ՝

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարվածների հետևանքով ավելի քան 20 երկրների 50-ից ավելի օտարերկրացի է զոհվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հոկտեմբերի 7-ից շարունակվող ինտենսիվ մարտերի ընթացքում երկու կողմերում սպանվել է ավելի քան 1600 մարդ։ Սպանվածների մի մասն օտարերկրացիներ են, մի մասն էլ ունի Իսրայելի և այլ երկրի երկքաղաքացիություն։ Al Jazeera պարբերականը ներկայացրել է տարբեր երկրների սպանված կամ անհետ կորած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները։

Նշվում է, որ սպանված կամ անհետ կորած օտարերկրացիների մեծ մասը Իսրայելի հարավում անապատում մասնակցում էր երաժշտական փառատոնի, որի ընթացքում, ընդհանուր առմամբ, 260 մարդ է սպանվել։

Եվ այսպես, ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Թաիլանդի քաղաքացիների շրջանում՝ 18 զոհ։ Եվս 11 թաիլանդցի գերի է վերցվել։ ԱՄՆ-ն հայտնել է 11 քաղաքացու սպանության մասին, կան նաև անհետ կորածներ, որոնք կարող են գերեվարված լինել։

Մյուս երկրները, որոնք հայտնել են իրենց քաղաքացիների շրջանում զոհերի և անհետ կորածների մասին, հետևյալն են՝ Ավստրիա (3 անհետ կորած), Արգենտինա (7 զոհ, 15 անհետ կորած), Բրազիլիա (3 անհետ կորած), Գերմանիա (մի քանի գերի), Իռլանդիա (1 անհետ կորած), Իտալիա (2 զոհ), Կամբոջա (1 զոհ), Կանադա (1 զոհ, 3 անհետ կորած), Կոլումբիա (2 անհետ կորած), Մեքսիկա (2 գերի), Միացյալ Թագավորություն (1 զոհ, 1 անհետ կորած), Նեպալ (10 զոհ, 1 անհետ կորած), Չիլի (2 անհետ կորած), Պանամա (1 անհետ կորած), Պարագվայ (2 անհետ կորած), Պերու (2 անհետ կորած), Ռուսաստան (2 զոհ, 4 անհետ կորած), Տանզանիա (2 անհետ կորած), Ուկրաինա (2 զոհ), Ֆիլիպիններ (7 անհետ կորած), Ֆրանսիա (2 զոհ, 14 անհետ կորած)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս