Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Իսրայելի անվտանգության ապահովմանը, սակայն խորին մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի, ինչպես նաև արտակարգ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որի մեջ հայտնվել է Գազայի խաղաղ բնակչությունը:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականության և ՀՀ-ում այսօր վարվող քաղաքականության մեջ կան զուգահեռներ, ինչը որոշ մարդիկ փորձում են երբեմն անցկացնել։ Այս հարցն այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողներն ուղղեցին Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ զուգահեռներ չկան։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Դիզելի գործով» հերթական դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացրեց՝ հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
««Ռևանշ»՝ նշանակում է նոր հաջողության հասնելը, ուրիշ բան, երբ կա փիլիսոփայական տերմին՝ «ռևանշիստներ», բայց չգիտեմ, թե որքանով է այդ տերմինը գիտական և որքանով է հնարված այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա մնալ ու ուրիշին ոչինչ չտալ։ Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար սա ռևա՞նշ էր, եթե այդպես է, ուրեմն՝ իրենց կարելի է, մեզ չի՞ կարելի։ Մի՞թե մենք հասել ենք այն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի։ Արդյո՞ք սա ճիշտ դիրքորոշում է, արդյո՞ք այսպես կարելի է ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, իսկ ուրիշներն իրավունք ունեն»,- ընդգծեց Երրորդ նախագահը։
«Գալիք տարում առաջին հերթին մեզ բոլորիս մաղթում եմ խոհեմություն ու նորից տրամաբանություն, որպեսզի մարդկանց և իրադարձությունների մասին դատենք ոչ միայն մեր լսածով, այլ նաև մեր տեսածով, այսինքն՝ մարդկանց դատենք ոչ թե՝ ելնելով իրենց խոսքերից, այլ՝ իրենց գործերից:
«Ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել, և թող ասի, որ՝ այ, սրանով փակվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«Բայց պետք է հստակ նշեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի համար, ուղղակի չհասկացա, ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։
Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ անձանական տվյալների պաշտպանության հետ կապված մարտահրավերին՝ նկատի ունենալով, որ մրցույթի հաղթողը դառնալու է թվային համակարգի ստեղծողը և օպերատորը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե այս մասով ինչպես է խնդիրը լուծվելու։
Հիշում եք, չէ՞, այն խոսակցությունը՝ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ, այդ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ։ Այս մասին կառավարության նիստի ժամանա ասաց Նիկոլ Փաշինյանը։
Եթե այսպես գնաց, Փաշինյանը շարունակելու է աշխարհաքաղաքական աճուրդի հանել Հայաստանը.Նաիրա Զոհրաբյան
Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։
Նախարարը հավելեց նաև, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրից Հայաստանի թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումները ռազմավարությունից և համաձայնեցված է շահագրգիռ մարմինների հետ։
Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Կանանց պայքարում դեռևս լավագույն արդյունք` 5 միավոր, ունի Էլինա Դանիելյանը: Արագ շախմատի վերջին տուրեըր կկայանան դեկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 29-30-ին էլ կլինեն կայծակնային շախմատի մրցաշարերը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Զոհվածների թվում են մեկ կին և երեք երեխա՝ 6-9 տարեկան։ Առողջապահության փոխնախարարը նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Կառավարության նիստը’ ՈւՂԻՂ
Ադրբեջանը դեկտեմբերի 26-ին «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել էր ԱԳՆ։ Բաքուն 48 ժամ էր տվել ֆրանսիացի դիվանագետներին երկիրը լքելու համար
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը:
ՌԴ արտգործնախարարը վստահ է, որ ՆԱՏՕ – ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիաների համար
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը:
Սա Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաք դեկտեմբերն է։ Առաջիկա օրերին հանրապետության որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը +20–ի կհասնի։
Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը։
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: