«Ես չեմ կարող ասել՝ որ հարթակից որ հարթակ են գնալու, բայց որ թռվռում են, դա արդեն փաստ է». Սերժ Սարգսյան

«Ես չեմ կարող ասել՝ որ հարթակից որ հարթակ են գնալու, բայց որ թռվռում են, դա արդեն փաստ է»,- «Դիզելի գործով» հերթական դատական նիստից հետո նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով 168.am-ի՝ ո՞ւր կտանեն այս իշխանությունների Արևմուտք-Ռուսաստան ռևոլտադները հարցին:

Թե ի՞նչ կմաղթի հայ ժողովրդին, արցախահայությանը, որոնք անվտանգային, սոցիալական բազմաթիվ խնդիրներով ու անորոշությամբ են դիմավորում 2024 թվականը, մեր մյուս հարցադրմանը Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Գալիք տարում առաջին հերթին մեզ բոլորիս մաղթում եմ խոհեմություն ու նորից տրամաբանություն, որպեսզի մարդկանց և իրադարձությունների մասին դատենք ոչ միայն մեր լսածով, այլ նաև մեր տեսածով, այսինքն՝ մարդկանց դատենք ոչ թե՝ ելնելով իրենց խոսքերից, այլ՝ իրենց գործերից:

Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է դադարենք, հոռետեսությամբ և վախերով համակված, թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը:

Կարդացեք նաև

Մաղթում եմ, որպեսզի մենք հավատանք մեր ուժերին, հավատանք հաջողությանը, հաղթանակին, որովհետև առանց դրա ընդհանրապես երևի անիմաստ է անհատ մարդու համար ապրել, և հասարակության համար՝ գործել։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին, հաջողությանը: Եվ վերջապես, որ ամենակարևորն է, մենք պետք է արժանի լինենք մեր նահատակների հիշատակին»:

Տեսանյութեր

Լրահոս