Բաժիններ՝

Ֆրանսիան «անցանկալի անձ» է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի

Ֆրանսիան «անցանկալի անձ» է հռչակել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի քայլի, որն օրերս «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի կողմից Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի «անցանկալի անձ» հայտարարելը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ֆրանսիան կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք Բաքուն ներկայացրել է իր որոշումը հիմնավորելու համար։

Նշվում է, որ որպես պատասխան քայլ՝ Ֆրանսիան «անցանկալի անձ» է հայտարարել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան 2 գործակալի, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն ԱԳՆ է կանչվել։

Ադրբեջանը դեկտեմբերի 26-ին «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել էր ԱԳՆ։ Բաքուն 48 ժամ էր տվել ֆրանսիացի դիվանագետներին երկիրը լքելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031