Բաժիններ՝

Հայ շախմատիստները շարունակում են պայքարը արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարն Ուզբեկստանում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

9 տուրից հետո 5,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը: 5 միավոր ունի Շանթ Սարգսյանը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 7 միավորով երեք շախմատիստներ են:

Կանանց պայքարում դեռևս լավագույն արդյունք` 5 միավոր, ունի Էլինա Դանիելյանը: Արագ շախմատի վերջին տուրեըր կկայանան դեկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 29-30-ին էլ կլինեն կայծակնային շախմատի մրցաշարերը:

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ընթացող արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում՝ էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը Սամարղանդում կեզրափակվի դեկտեմբերի 30-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանն աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս