Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտնել է, որ իրենց դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության գլուխ կանգնած է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների խնդրին:
«Իհարկե, Հեյդար Ալիևը խոշոր դեմագոգ ու հայատյաց անձ էր, Իլհամը՝ նույնպես, հետևաբար՝ կարծում եմ, որ այս նախագիծը ներկայացնելն Ալիևի խելքի բանը չէ, նա ուղղակի այդ ամենը լավ կատարող է։ Վստահ եմ՝ այստեղ իսրայելյան, թուրքական ու կրեմլյան ջանքեր են ներդրված։ «Արևմտյան Ադրբեջանը» լավ մշակված ու շատ լավ մատուցվող նախագիծ է, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ հիմա էլ հորինված «փախստականների» անվան տակ։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նա նշել է, որ դեկտեմբերի 26-ից 28-ը Ադրբեջանում հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու վարժանքներ են անցկացվում։
«Սոցիալական պատասխանատվության մեր թիրախում գտնվում են բոլոր գյուղերը, որտեղ կարող ենք բարեգործություն կատարել: Գողթանիկում այլընտրանքային էներգիայի ստացման այս կայանի տեղադրումով մենք լուծում ենք երկու հարց՝ հնարավորություն ենք տալիս վարչական շրջանին ջեռուցել շենքը և կից մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում է գողթանիկցիների ժամանցը, և երկրորդ՝ գումար են խնայում կենսական նշանակության այլ հարցեր լուծելու համար»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ խոսել է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին։
«Համահայկական ճակատ» շարժումը, որը ղեկավարում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, հայտարարությամբ է հանդես եկել։
Փաշինյանը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
Վթարի հետ վերջինի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն:
Հստակեցվում է, որ ՊԾԱՊՀԽ-ն և Հարավային Կորեան ստորագրել են համատեղ կոմյունիկե բանակցություններն ավարտելու և ազատ առևտրի համաձայնության հասնելու վերաբերյալ։ Ալ Բուդայվիի խոսքով՝ կողմերն անցկացրել են խորհրդակցությունների հինգ փուլ։
Ադրբեջանում դատարանը երեք ամսով կալանավորել է լրագրող Շամո Էմինովին, ով համագործակցել է Kanal 13 անկախ մեդիա -ինտերնետ հեռուստատեսության հետ, հաղորդում է «Ազատություն/Ազադլիգ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Նա դարձել է այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանում ձերբակալված լրատվամիջոցների ութերորդ աշխատակիցը։
Վերլուծաբանները զգուշացնում են Հայաստանի Հարավում Ադրբեջանի աճող ռազմական ներկայության մասին։ Հարավային Կովկասի հարցերով Crisis Group-ի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը CNN-ին ասել է, որ «այն տարածքներից մեկում, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի երկայնքով, նրանցից շատ քիչ ժամանակ կպահանջվի Հայաստանը կտոր-կտոր անելու համար»:
Երևանի պետական համալսարանի իմքայլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա։
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը։
Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։
Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը:
Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։
Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում:
Թերթի կողմից 15 պաշտպանական խմբերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների՝ BAE Systems-ի և Hanwha Aerospace-ի ցուցանիշների վերլուծությունը պարզել է, որ 2022 թվականի վերջին, այն ժամանակամիջոցի, որի վերաբերյալ կա լիակատար վիճակագրություն, նրանց պատվերների ընդհանուր թղթապանակը հասել է 777,6 միլիարդ դոլարի:
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։
Առողջապահության նախարարը նշեց նաև, որ մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների:
Միջոցառումները շարունակվում են:
Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող չմեկնել ՌԴ-ում ԵԱՏՄ խորհրրի նիստին, քանի որ 2024 թվականին Հայաստանը ստանալու էր Եվրասիական տնտեսական միությունում նախագահողի դերը:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ նման միջոցներ անհրաժեշտ է ձեռնարկել «Կորեական թերակղզու լուրջ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով, որը վերին աստիճանի շիկացել է ԱՄՆ-ի և նրա արբանյակների աննախադեպ մեքենայությունների պատճառով»։
Ես 1-2 տարի խնդրում էի, որ անդամակցեինք ԵԱՏՄ-ին. եթե չանեինք, մեր տնտեսությունը կչոքեր. Սերժ Սարգսյան