Հանդիպումներ ունեցել եմ Շահրամանյանի հետ. նա կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի. Սերժ Սարգսյան
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Դիզելի գործով» հերթական դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացրեց՝ հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի կողմից հանրայնացված տեսակետին՝ Սերժ Սարգսյանը նկատեց. «Նա հղում է կատարել բոլորովին այլ` հոկտեմբերին ստորագրված փաստաթղթի վրա, որը կապ չուներ նախորդ հրամանագրի հետ:
Ես կարծում եմ՝ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի հանգամանքը, որ մեկ մարդ՝ նույնիսկ, եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը. նման նախադեպեր չեն եղել և չեն էլ կարող լինել»: