Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, թե Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանն անհրաժեշտ պայմաններ կստեղծի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ղեկավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել խնդրահարույց հարցերը լուծել բանակցություններով, ոչ թե դեմարշներով:
Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերին կհաստատվի դաշնակիցների բրիգադի տեղակայման մանրամասն աշխատանքային պլանը, իսկ 2024 թվականի երկրորդ կեսին նախատեսվում է ստորագրել Լիտվայում դրա տեղակայման շուրջ միջկառավարական համաձայնագիրը։ Ստորաբաժանումների աստիճանական ժամանումը կսկսվի 2024 թվականին, սակայն բրիգադն ամբողջական կազմով կտեղակայվի մինչև 2027 թվականը:
Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գրենթ Շափսի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-բրիտանական ռազմական համագործակցության հարցեր։
Հայկական կողմը հավանություն չի տվել այսօր տեսակապի ձևաչափով անցկացված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված բանաձևերի երեք նախագծերից երկուսի քվեարկությունից։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։
Sky News պարբերականը հաղորդում է, որ Քեմերոնը իսրայելցի իր պաշտոնակից Էլի Քոհենի հետ այցելել է Բեերի կիբուց, որտեղ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ավելի քան 100 մարդ էր սպանվել։
«Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար»,- այս մասին Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները և այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայի հատվածի նկատմամբ իսրայելական հարվածները կասեցնելու համար։
Պատճառվող անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ՝ եթե Արցախից բռնի տեղահանված արցախահայության՝ Արցախ վերադառնալու մասին են խոսում, ապա դա անպայման պետք է ինչ-որ ծրագրի տեսքով լինի։ Սակայն դրա համար անպայման պետք է ունենալ Արցախի պետականություն։
Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել. տուժող ԵՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ
Փաշինյանին անվստահություն հայտնող հանրային հարցապնդում-արձանագրումների հրապարակում. ակցիա` ՈւՂԻՂ
Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն արտաքին առևտրի մասնակիցներին կապահովի միասնական փաստաթղթով, որը կբովանդակի ապրանքների ծագման հետ կապված աշխատանքի բոլոր հիմնական դրույթները, ինչը կօգնի պարզեցնել եվրասիական ապրանքների մուտքն արտաքին շուկաներ և կանխել խոչընդոտների առաջացումը միության ներքին շուկայում:
Գիրթ Ուիլդերսի «Հանուն ազատության կուսակցությունը», ըստ վերջին տվյալների, խորհրդարանի 150-տեղանոց ստորին պալատում կստանա 37 տեղ։ Սակայն քաղաքական գործիչը դեռ մյուս կուսակցություններին պետք է համոզի իր հետ կոալիցիա կազմել, քանի որ իշխող կոալիցիա կազմելու համար նրան հարկավոր է խորհրդարանում ապահովել 76 տեղ։ Հաջողության հասնելու դեպքում Ուիլդերսը կարող է դառնալ Նիդերլանդների հաջորդ վարչապետը։
Հայաստանի կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:
Արմեն Աշոտյանի նման մարդիկ, որ դրսում երկրին օգուտ պիտի բերեին, հիմա բանտերում են. Գառնիկ Դանիելյան
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:
Երկրում 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, որևէ դեսպանության ձայնը չի լսվում. Գագիկ Մինասյան
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին կողմերի միջև հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության վերջին առաջարկի մասին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի շրջանակում «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում սա որակել է գիլիոտինների հրահանգ:
Երևի Նիկոլն ամեն անգամ դատավորներին հրահանգ տալիս նրանց դիմում է՝ այ վնգստացողներ. Աննա Մկրտչյան
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև աշխատանքային հարաբերություններ են և, բնականաբար, որոշ հարցերի շուրջ կան տարաձայնություններ։
Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հակապետական խմբակը քաղաքական, պետական և ազգային գործիչների նկատմամբ բռնաճնշումները և կալանավորումները, բնական է, ներկայացնում է ընդամենը որպես իրավական գործընթաց:
Բժշկական ապոհվագրությունը ներդրվելու է 2024 թվականից՝ տարեկան վճարը մինչև 200 հազար դրամ.Ավանեսյան
Արցախի հանձնման խոստումը եվրոպական կառույցներին, կարծում եմ, ավելի վաղ է տրված եղել. Ռուբեն Մելիքյան
Փաշինյանը արհամարհում է եվրոպական կառույցների հայտարարությունները. Հայկ Մամիջանյան