Անկարայում հանդիպել են Բրիտանիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները
Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գրենթ Շափսի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-բրիտանական ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Քննարկվել է նաև Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնման հարցը՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։
Իսկ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիան 40 միավոր նոր կործանիչների գնելու մտադրության ունի՝ նշելով, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:
Նշենք, որ «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռները արդյունք են բրիտանական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության։