Հայաստանում տեղի է ունենում Երրորդ Հանրապետության հիմքերի քայքայում. մեր դեմ գեբելսյան պրոպագանդա է աշխատում. Էդուարդ Շարմազանով

Արմեն Աշոտյանի վերաբերյալ շինծու գործով դատական հերթական նիստն է տեղի ունենում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հակապետական խմբակը քաղաքական, պետական և ազգային գործիչների նկատմամբ բռնաճնշումները և կալանավորումները, բնական է, ներկայացնում է ընդամենը  որպես իրավական գործընթաց:

«1937 թվականին էլ Եժովի, Բերիայի, Յագոդայի ժամանակաշրջանում նրանք էլ քաղաքական այլախոհներին բռնում, ձերբակալում և մահապատժի էին դատապարտում էլի զուտ իրավական գործիքակազմի պահով: Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղի է ունենում 3-րդ հանրապետության ամբողջական քայքայում: Փաստ է՝ 3-րդ հանրապետությունը գոյություն չունի, և Նիկոլ Փաշինյանը 2018-ին գալով իշխանության,  իր  ոչ հայկական ուսուցիչների հորդորով՝ ավելի շատ թուրք-նատօ-ական, հետևողական գնում է մեր ազգային ինստիտուտների և պետականության քանդմանը: Դա միաժամանակյա պրոցես է և բազմաթիվ սցենարներ ունի: Արմեն Աշոտյանի և քաղաքական այլ բանտարկյալների խցերում պահելը նաև սրանից է գալիս»,- ասել է Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս