Եթե հրապարակում դրվեն գիլիոտիններ, հասարակության մի հատված կուրախանա. Նիկոլը դա լավ գիտի. Զոհրաբյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին ասել է, թե՝ «Էսօր բռնեցինք, վաղը բաց ենք թողնում, բայց չէ՞ որ մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի շրջանակում «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում սա որակել է գիլիոտինների հրահանգ:

«Այս իշխանության «կարոննի նոմերը» մնացել են հրապարակում գիլիոտինները, կախաղանները: Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը շատ լավ տիրապետում է հասարակության մի ինչ-որ տոկոսի մանիպուլացնելու ֆանտաստիկ արվեստին: Նա նոբելյան մրցանակակիր է հասարակության մի ինչ-որ տոկոսի արյան ակնկալիքը հագեցնելու: Ինքը շատ լավ գիտի, որ իր հենարանն այն սեգմենտն է, որն ուզում է արյուն, գիլիոտիններ, որը նստած թախտին՝ սպասում է գոյություն չունեցող թալանի վերաբաշխման: Նիկոլ Փաշինյանն ինքը, ըստ էության, հաստատեց սա, որ չկան մեղադրական եզրակացություններ: Սա նշանակում է հրահանգ: Քանի որ հաց տալը գնալով դժվարանում է, պետք է տալ տեսարաններ: Սա  Նիկոլի «ժանգլյորության» ամենասիրած հատվածն է՝ տեսարաններ: Ես շատ դաժան բան եմ ասում, բայց եթե հրապարակում դրվեն կախաղաններ և գիլիոտիններ, մեր հասարակության մի հատված կուրախանա, ինչպես ուրախանում է Բաքվում Արցախի քաղաքական էլիտայի գտնվելու, Արմեն Աշոտյանի, Խաչատուրովի, Մալյանի կալանավորման դեպքերով»,- նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենը շատ լավ գիտի:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այսօր ունենք ապատիկ վիճակում գտնվող հասարակություն, որի համար նա մեղադրում է ընդդիմադիր վերջին շարժումը՝ «Ազգային կոմիտեն», որի անունն ինքը դրել էր «Թաղման կոմիտե»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս