Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ հանդիպելու Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ։

Sky News պարբերականը հաղորդում է, որ Քեմերոնը իսրայելցի իր պաշտոնակից Էլի Քոհենի հետ այցելել է Բեերի կիբուց, որտեղ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ավելի քան 100 մարդ էր սպանվել։

Քեմերոնը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, այնուհետև Պաղեստինի իշխանությունների։

Նախօրյակին Քեմերոնը Լոնդոնում հանդիպել է մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Նիգերիայի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի պաշտոնակիցների, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի և Կատարի դեսպանի հետ։ Նա Իսրայելին և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել ապահովել Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի բոլոր պայմանների կատարումը։

Սեպտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Դրանից անմիջապես հետո նա Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններն անվանել է հիմնական միջազգային խնդիրները արմատական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930