«Կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է». Մնացական Սաֆարյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին կողմերի միջև հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության վերջին առաջարկի մասին։

Երեկ արդեն Հայաստանի արտգործնախարարությունը դրա վերաբերյալ հայտարարություն արել և տվել է պարզաբանումներ։

«Մեր կողմից նաև առաջարկվել է անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստ նոյեմբերի 30-ին։ Սրա վերաբերյալ նույնպես եղել է հայտարարություն։

Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ նույնպես եղել են մամուլի հաղորդագրություններ, երկու կողմերի միջև քննարկված հանձնաժողովի նիստերի արդյունքներով, կարող եք դրանց ծանոթանալ»,- նշեց Մնացական Սաֆարյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ Հայաստանի համար ընդունելի է  առանց միջնորդների հանդիպումը՝ Փաշինյան-Ալիև մակարդակով, Մ. Սաֆարյանը պատասխանեց՝ կրկին մեջբերելով ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը և հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է  Գրանադայում և Բրյուսելում Փաշինյանի հետ միջնորդավորված հանդիպումներից։

«Եթե անհրաժեշտ լինի հավելյալ դիրքորոշումների վերաբերյալ, ապա կտրվեն պարզաբանումներ։

Արտգործնախարարի մակարդակով հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա»,- հավելեց պաշտոնյան։

Իսկ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հանդիպումն Ադրբեջանի հետ սահմանին, փոխարտգործնախարարի բնորոշմամբ, կառուցողականության դրսևորում է։

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է»,- եզրափակեց թեման արտաքին գերատեսչության պաշտոնյան։

Նորից հարց հնչեց  ՀԱՊԿ նիստին չմասնակցելու վերաբերյալ, և Մնացական Սաֆարյանն ասաց.

«Մեր որոշումները տարբեր ֆորմատներում և հարթակներում մասնակցության վերաբերյալ կայացվում են՝ ըստ դրանց նպատակահարմարության»։

Անդրադառնալով ՌԴ-ից հնչող տարբեր   հայտարարություններին, թե Հայաստանը փոխում է  արտաքին քաղաքական վեկտորը, Մնացական Սաֆարյանը հակադարձեց՝ դա իրենց գնահատականն է.

«Մենք դրանց վերաբերյալ տվել ենք մեր գնահատականներն ու դիրքորոշումները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930