Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական օրերին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ոչնչացնել Հայաստանն ու Արցախը, թշնամանալ Ռուսաստանի հետ, ոչ թե միամտություն է, այլ ծրագրված դավաճանություն։
«Մենք զարմացել էինք, որ սահմանի ողջ երկանքով Ադրբեջանը պատերազմ է սկսել, բայց այս երեք գյուղերի ուղղությամբ չի կրակում։ Չնայած չեն կրակել, բայց դե տագնապ կար, որովհետև մեր գյուղից երևում էին մեր շուրջը տեղի ունեցող ռմբակոծությունները, կրակոցները, մի խոսքով՝ լարված վիճակ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը:
Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ավելի վաղ այս շաբաթ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել է, որ չպետք է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս, լրատվամիջոցներին խնդրում եմ հարցազրույցի չհրավիրել, հարցազրույց վերցնելու համար չզանգել…
Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ. գործողությունների ուղեցույց՝ ԱԻՆ-ից ու քաղաքապետարանից․ ՈՒՂԻՂ
ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։
Ռուսաստանը տվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ագրեմանը, որին ԱՄՆ-ն ցանկանում է նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։
Իրանը և Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ Աղբենդի շրջանում։
Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն ակտիվ են Լիբանանի երկնքում։ Հնարավոր է նոր հարված իրականացնեն Սիրիայի տարածքում։
Ղազախստանի խորհրդարանի սենատը սեպտեմբերի 22-ի լիագումար նիստում օրենք է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի, մշակույթի եւ տոների հարցերի մասին առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ»:
Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներ մահը։
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մենք հակամարտություններ եւ պատերազմներ չենք սանաձազերծում, բայց եւ լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են:
Հարցը պետք է քննարկվեր սեպտեմբերի 13-ին ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստում, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված այն չքննարկվեց:
Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունեցել։
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
2022 թվականի օգոստոս ամսվա տվյալներով՝ Թբիլիսիում բնակարանների վարձավճարը տարեկան աճել է 79 տոկոսով, իսկ բնակարանների վաճառքի գինը՝ 27 տոկոսով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա իրավիճակը և դրա շուրջ գործընթացների զարգացումը։