
Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպել է Մոնղոլիայի, Սիրիայի և Սոմալիի արտգործնախարարների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատցեցեկ Բաթմունխի, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի, ինչպես նաև Սոմալիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբշիր Օմար Խուրուսեի հետ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Չմիավորման շարժման» շրջանակներում համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ։