
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի հետ

Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»: