
ՌԴ-ում հաստատել են Լին Թրեյսիի ագրեմանը

Ռուսաստանը տվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ագրեմանը, որին ԱՄՆ-ն ցանկանում է նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լին Թրեյսիի թեկնածությունը, որը գլխավորում է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Այո, ագրեմանը տվել են: Բանն այն է, որ նրա ագրեմանի համար դիմել էին արդեն որոշակի ժամանակ առաջ»,- ասել է Ռյաբկովը:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է սպասել, թե ինչպես կանցնի Լին Թրեյսիի թեկնածությունն ԱՄՆ Սենատում հաստատելու գործընթացը: