Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը չի դատապարտել Ալիևին, ԱՄՆ-ը պետք է առաջնորդի ճանապարհը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան։ Գրառման մեջ Շիֆը նշում է, որ այս վայրագությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ Ալիևը հստակորեն չի դատապարտվել։

«Հայաստանի անկախության օրը մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներին և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի ճանապարհը», – գրել է Շիֆը Twitter-ի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930