Հայ-ադրբեջանական սահման ադրբեջանական զինուժի այսօրվա հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում, որում նշում է, որ Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի և կանգնեցվի։
Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։
Արցախցի երգիչներ Արթուր Խաչենցն ու Իզենը հանրության լայն շրջանակին են ներկայացրել «Տղերքը չկան» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Samsung-ը և Intel-ը ներկայացրել են աշխարհում առաջին լոգարիթմական էկրանով համակարգչի աշխատանքային նախատիպը, որը կոչվում է Slidable Flex Duet: Այն ցուցադրվել է Intel Innovation 2022 կոնֆերանսում։
2022 թվականի օգոստոսին Տանգ Յուն՝ արհեստական ինտելեկտով մարդանման վիրտուալ ռոբոտը, դարձավ առցանց խաղերի չինական ընկերության գործադիր տնօրեն։
Այս տարի ֆորումը կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, որի շուրջ Երևանում հավաքվելու են գիտնականներ, ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից՝ ի մի բերելու մասնավորապես արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և այլ երկրների գիտական նորամուծությունները։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նազարբեկյան թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1990 թ. ծնված Արտակ Խ.-ին:
Արտաքնապես նրանք իրենց նախորդներից կտարբերվեն միայն տեսախցիկներով։
Ադրբեջանական կողմը կրակ է բացել և սադրանքի դիմել Ջերմուկի դիրքերի ուղղությամբ, քաղաքի վրա կրակոցներ չեն եղել։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։
ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց:
Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ:
Հանրակրթության նոր չափորոշիչով պարտադիր է դառնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական բաղադրիչը՝ ճամբարը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 24-ին գրել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիներին պարտավորեցնել վճարել «օկուպացիոն վճար»։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ շուտով Արդարադատության նախարարությունից Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կգործուղվի Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց նախարար-փոխնախարար զույգը: Մասնավորապես հիշեցրել էինք օրենսդրության պահանջը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը:
ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողները քրեական վարույթի շրջանակներում տուժող են ճանաչվում։ Այս պահին ՔԿ Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ընթանում է 44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մոր՝ տիկին Գոհարի հարցաքննությունը՝ տուժողի կարգավիճակում։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը”
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիին Թեհրանում դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները՝ հիջաբ չկրելու պատճառով։ Աղջիկը մահացել էր։ Դրան հաջորդել են զանգվածային ակցիաները, կանայք սկսել են ցուցադրաբար վառել իրենց հիջաբները, կտրել մազերը։
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել շտապ ակտիվացնելու միջոցները:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ին անդամությունը բնավ չի խանգարում եվրոպական, արևմտյան երկրներից զենքի գնմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար: