
Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի Տիգրան Ավինյանին փողքաղաքապետ նշանակելու հարցը

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցը:
Ավագանու արտահերթ նիստում ընդգրկված է 23 հարց:
Հարցը պետք է քննարկվեր սեպտեմբերի 13-ին ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստում, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված այն չքննարկվեց: