
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին ժամը 07։31-ին։
Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։