Արքայազն Հարին հրաժարվել է ընթրել Չարլզ III-ի և արքայազն Ուիլյամի հետ այն բանից հետո, ինչ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան օրն իր կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելել են միանալ թագավորական ընտանիքին, գրում է The Sun-ը։
Թեև սա լիարժեք հայտարարություն չէ, սակայն սարքի դիզայնն արդեն կարելի է գնահատել։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։
Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն
ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը: Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով:
44 կողմ, զրո դեմ, երկու ձեռնպահ ձայնով Տիգրան Ավինյանն այսօր դարձավ Երևանի փոխքաղաքապետ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս կողմ է քվեարկել Ավինյանի թեկնածությանը:
Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստում սեպտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հայաստանի պատերազմ հաղթողները հայտնվել են փողոցում, իսկ փողոց պահողները` իշխանական կաբինետներում:
Այս վերջին գործողությունները ծանր դրության մեջ են դրել Ալիևին: Մի կողմից առկա է հստակ քննադատություն արտաքին դաշտում, մյուս կողմից արդեն լուրջ խմորումներ են իրենց ներքին դաշտում:
Ընկերության մասնաճյուղը Toyota-ի գործարանն է Պետերբուրգում՝ տարեկան 100 հազար ավտոմեքենա կարողությամբ:
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ բարձրաստիճան այս հանդիպումը, բնականաբար, կարևոր է լինելու: Սակայն, նրա խոսքով, հետաքրքրական են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերաֆորմատավորման բոլոր գործընթացները, որոնցում ակտիվ են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն: Ռուսաստանը, ըստ նրա, հասկանալի պատճառներով մի փոքր հետ է քաշվել:
Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը սեպտեմբերի 22-ին Եվրոպայի երկրներին նախազգուշացրել Է այս ձմռանն Էներգետիկական անվտանգության համար պայքարից, որը, նրա կարծիքով, կարող է վերացնել Եվրամիության միասնությունը եւ հրահրել սոցիալական հուզումներ: Այդ մասին հայտնել Է բրիտանական Financial Times (FT) թերթը:
Գյումրու համայնքապետարանից ազգաբնակչությանը հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի։
ՄԱԿ Գլխավոր Աասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
168.am-ի հարցին՝ իսկ մտաբերո՞ւմ են արդյոք դեպք Շվեդիայում, երբ դատավորները կարող են, ասենք, Շվեդիայի կառավարության ղեկավարի մոտ խորհրդակցության հրավիրվել ու կոնկրետ քրեական գործեր քննարկել, շվեդ մասնագետները պատասխանեցին՝ չի՛ կարող նման բան լինել, որևէ պարագայում դա անթույլատրելի է:
Ադրբեջանը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 6 հայ զինծառայողի մարմին: ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 6 զինծառայողի մարմին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին որպես միջնորդ մասնակցել է հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը Հայաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Forbes.ru-ն հղում կատարելով ՌԴ մաքսային ծառայությանը, գրել է, որ, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1 511 ավտոմեքենա։
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 21-ին Վանաձորի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Նիկոլայ Ս.-ն։
«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։
Հարգելի ընթերցողներ, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերն ընդհատվել էր, հարցազրույցը եթեր է հեռարձակվել երկու հղումներով, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ օգտագործել է «ԼՂ-ում բնակվող հայեր», «ԼՂ հայեր» ձևակերպումները, որոնք կիրառում է Ադրբեջանի ղեկավարը, և ինչը որոշ մարդկանց գուցե զարմանքն և զայրույթը հարուցի:
Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:
Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել: