Նախաքննությունը շարունակվում է։
Նշվում է, որ նրանց զրույցը տևել է մի քանի րոպե, երբ հանդիպել են ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի շրջանակում։
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»:
«Երբ Երևանում նա հայտարարում էր, որ ձեռքերն Արցախից լվանում է, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի ամբիոնը, որտեղից նրա խոսքը պետք է լիներ այն մասին, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի ապագան։ Այդ գագաթնաժողովը նրա համար է, որ ամեն երկիր խոսի իր ապագայից, նրա ելույթում ապագային միտված որևէ բան չկար, բոլորը նրա մասին էր, թե ինչպես եկան, ջարդեցին, սպանեցին, բոլորը մեղավոր են, բացի իրենից, և այլն։ Ինչո՞վ է տարբերվում նրա խոսքը Երևանում և ՄԱԿ-ի ամբիոնից։
Google Maps-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։
Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի գործով կալանավորված տնտեսվարողներից մեկի խափանման միջոցը փոխվել է, նա գրավի դիմաց ազատ է արձակվել։
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհված Գուրգեն Զաքարյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր՝ 19 տարեկան, ունի իրենից մեծ 1 քույր և փոքր՝ դպրոցահասակ եղբայր։
Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն անհրաժեշտ Է ՌԴ-ի նպատակներին հասնելու համար, բայց Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում դրա վերսկսման համար:
Նիկոլի առաքելությունը մեզ կաթվածահար անելն է։ Մինչ նա է տիրում Հայաստանում, մենք դիմադրելու շանս չունենք»
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ:
Սեպտեմբերի 23-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպմանը նրան կոչ է արել ճկունություն հանդես բերելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) վերադառնալու բանակցություններում:
Տաթևիկ Հայրապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Հաստատվել է Ազգերի Լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։
«Ոստիկանության կողմից «Եռաբլուրում» ուժի կիրառման կադրերն ինքս էլ տեսել եմ և լավ չեմ վերաբերվում և գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում: Հուսով եմ, որ այն անձինք, որոնք մեղավոր են, կպատժվեն»,- այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, այսօրվանից՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
168.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ վիճակում է այս պահին Կեչուտի ջրամբարը, քանի որ այդ ամենի վերաբերյալ իրավասու չէ որևէ բան ասել։
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին:
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։
Նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում
Սեպտեմբերի 14-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բոլոր տեղակալները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, բացառությամբ՝ Գևորգ Բաղդասարյանի: Հավանաբար իր պաշտոնը կպահպանի նաև ապօրինի գույքի բռնագանձման հարցերով վարչության պետ Սրբուհի Գալյանը, եթե, իհարկե, Աննա Վարդապետյանը հարթի վերջինիս հետ իր ներանձնային կոնֆլիկտը:
Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:
Երևանի ավագանու արտահերթ նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար: «Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ […]
«Այս արհավիրքի հեղինակի անունը Նիկոլ Փաշինյան է». Հենրիխ Դանիելյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: