Բաժիններ՝

«Մայրերին հորդորում եմ հանգստություն պահպանել». ինչու է Կադիրովը չեղարկել զորահավաքը Չեչնիայում

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»:

Կադիրովը խոստացել է, որ շրջանի բնակիչները ոչ մի ծանուցագիր չեն ստանա, սակայն հավելել է, որ եթե չեչեններն իրենց տղամարդ և մահմեդական են համարում, ապա «բոլորի արյունը պետք է եռա նման չարիքին դիմակայելու ցանկությունից»։

«Ես Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի ու հարգված մայրերին կոչ եմ անում հանգստություն պահպանել»,- ըստ shantnews-ի՝ ընդգծել է նա:

Ընդ որում, ավելի վաղ հենց Ռամզան Կադիրովն էր կոչ արել շրջաններին «ինքնամոբիլիզացվել» և լրացուցիչ կամավորական ստորաբաժանումներ ուղարկել ռազմաճակատ։

Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»:

Փաստաթղթի համաձայն՝ զորակոչի ենթակա են միայն պահեստազորի զինծառայողները, նախ և առաջ նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերի շարքերում, ունեն համապատասխան փորձ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս