
Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվեց աշխատանքից

Սեպտեմբերի 14-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բոլոր տեղակալները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, բացառությամբ՝ Գևորգ Բաղդասարյանի: Հավանաբար իր պաշտոնը կպահպանի նաև ապօրինի գույքի բռնագանձման հարցերով վարչության պետ Սրբուհի Գալյանը, եթե, իհարկե, Աննա Վարդապետյանը հարթի վերջինիս հետ իր ներանձնային կոնֆլիկտը:
Ավելի վաղ իր պաշտոնը լքել էր գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Աֆանդյանը:
Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից: